Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Մենք փորձեցինք խաղալ ու եզրափակել գրոհները շատ արագ»

Հունիս 05,2017 00:03

«Մեզ համար կարեւոր էր ոչ թե հաղթանակը, այլ ճիշտ խաղալը, որն արդեն պետք կգա Չեռնոգորիայի հետ խաղում»,- Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականի հետ խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագը համեստ է տոնում հաղթանակը՝ դրան այնքան էլ մեծ նշանակություն չտալով: Մխիթարյանն ավելի կարեւորում է 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Չեռնոգորիայի հետ որոշիչ խաղից առաջ թիմի խաղային պրակտիկան, սխալների վերլուծումը եւ շտկումը.

«Չէի ասի, թե մրցակիցը բարձրակարգ էր: Մենք փորձեցինք շատ արագ խաղալ եւ եզրափակել գրոհները շատ արագ:

Այս հաղթանակը մեզ ոչինչ չի տա: Պետք է վերլուծենք, հասկանանք մեր սխալները եւ անենք ամեն ինչ, որ Չեռնոգորիայի հետ խաղին հնարավորինս պատրաստ լինենք: Մեկնելու ենք հաղթելու համար: Իհարկե, հեշտ խաղ չի լինելու, բայց դեռ ժամանակ ունենք»,- ասաց Մխիթարյանը:

Հենրիխը խոսեց նաեւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Մանչեսթեր Յունայթեդ»-Մադրիդի «Ռեալ» խաղի մասին.

«Շատ հաճելի է խաղալ նման խաղեր Սուպերգավաթում: Գիտենք, որ «Ռեալը» շատ լավ թիմ է: Բայց կարծում եմ մեր թիմում ֆուտբոլիստների փոփոխություն կլինի, շատերը կգնան, մյուսները կգան: Այնպես որ, դեռ ժամանակ ունենք վերլուծելու եւ պատրաստվելու»:

Անի ԳԱԼՍՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930