Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ադրբեջանը ցույց տվեց, որ կոնֆլիկտը քնած չէ, եւ այն ամեն օր արյուն է թափում». «Հրապարակ»

Հունիս 06,2017 11:15
Hovhannes Igityan

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները շուրջ 40 էջանոց զեկույց են հրապարակել, որում նշված է. «2016 թվականի ապրիլին ծագած բռնություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել՝ 1994թ. հրադադարի կնքումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը։ 2016թ. ապրիլից հետո Ադրբեջանը շարունակել է մեծացնել իր ռազմական բյուջեն եւ քայլեր է ձեռնարկել պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ»։

«Կա՞ իրոք պատերազմի այդպիսի լուրջ սպառնալիք, ինչպես ներկայացվում է ՄՃԽ-ի զեկույցում»,- հետաքրքրվեցինք Հովհաննես Իգիթյանից։

«Եթե մենք նայենք այդ չափորոշիչներին, որոնցով կազմվում են նման զեկույցներ, ապա կարելի է մտածել, որ կարող է բխել պատերազմի վերսկսման հավանականության մասին նման եզրակացություն։ Անընդհատ խոսվում է ռազմական օպերացիաների, դիվերսիոն խմբերի, կրակոցների, հրթիռների օգտագործման, մեծ տրամաչափի զենքերի մասին։ Եվ չի բացառվում, որ մեկ կողմը կարող է օգտագործել, մյուսն էլ անպատասխան չի թողնի, եւ այդ դեպքում կլինի պատերազմ։

Բայց, անկախ այն բանից, թե մենք ինչ ենք մտածում պատերազմի մասին, պետք է հասկանանք, թե ինչու է միջազգային այդ կազմակերպությունը եկել այդ եզրակացության։ Եվ մենք պետք է մտածենք, թե ինչպես պետք է օգտագործենք այդ ամենը։ Ադրբեջանը հասավ իր նպատակին ամեն տեղ, այդ թվում՝ նաեւ այստեղ։ Ադրբեջանը ցույց տվեց, որ կոնֆլիկտը քնած չէ, եւ այն ամեն օր արյուն է թափում։ Ընդ որում՝ նա ամեն օր կրակում է տարբեր տեղերում եւ տարբեր զենքերից։ Հիմա հայկական կողմը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, որ պատերազմի վտանգը գալիս է Ադրբեջանի գործողություններից եւ նրա ոչ բարի կամքից»,- արձագանքեց Հովհաննես Իգիթյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930