Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը Ավան թաղամասում 100 հազար դոլարանոց առանձնատուն էր կառուցել. «Հրապարակ»

Հունիս 07,2017 10:32

Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով տեղեկությունները Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, մեկ այլ դատավորի եւ դատախազի ձերբակալության մասով։

Մեր տեղեկություններով՝ Գոռ Գալստյանի գործով առաջին ատյանի կայացրած դատական ակտը վերաքննիչ դատարանը բեկանում է, եւ կաշառք տված ծնողները նեղսրտած դիմում են դատավորներին՝ ասելով, թե այսքան գումար ենք տվել, ու արդյունքում վերաքննիչը բեկանել է։ Նրանց պատասխանում են, թե մենք միայն առաջին ատյանի տերն ենք, մնացածի հետ կապ չունենք:

Երիտասարդի ծնողները դիմում են իրավապահներին, Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ նրանք նամակ են գրում դատախազին՝ ներկայացնելով պատմությունը, թե ում ինչքան գումար են տվել։ Եվ քանի որ պահը համընկավ դատավորների նկատմամբ հայտարարված որսի հետ, իրավապահները կանչում են ծնողներին եւ սկսում մշակել նրանց։ Համապատասխան սարքավորումներով զինում են եւ ուղարկում դատավորների մոտ՝ բանակցելու, կրկին կաշառք առաջարկելու։

Ուղիղ մեկ տարի ԱԱԾ-ն գաղտնալսում է այս հարաբերությունները եւ հավաքում ապացույցների մեծ բազա։ Դրան գումարվում է նաեւ լուրը, որ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը Երեւանում, Ավան թաղամասում՝ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ 100 հազար դոլարանոց առանձնատուն է կառուցել։ Այդպես էլ իրականացնում են օպերատիվ գործողությունը։

Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930