Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին աշխատակիցներից ոմանք օպտիմալացման արդյունքում այլևս չեն աշխատելու օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Հունիս 07,2017 15:18

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացիկ աշխատանքային գործընթացը բարելավելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թատրոնի վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել:

Նախկին աշխատակիցներից ոմանք, հասկանալի պատճառներով, օպտիմալացման արդյունքում այլևս չեն աշխատելու թատրոնում:

Իհարկե, բարձր գնահատելով թատրոնի գործունեությանն իրենց աշխատանքային մասնակցությունը ցուցաբերած բոլոր գործընկերների վաստակը, պետք է փաստենք, որ թատրոնի գործունեության նոր կառուցվածքն այլևս չի նախատեսում նրանցից շատերի մասնակցությունը հետագա աշխատանքներում:

Փաստ է, որ խորհրդային տարիներից մեզ հասած որոշ աշխատանքային մեխանիզմներ այլևս կիրառելի չեն և մշակութային կառույցների կառավարման ժամանակակից մոդելն այլ պահանջներ է ներկայացնում, որոնցով պարտավոր ենք առաջնորդվել`ի նպաստ օպերայի և բալետի թատրոնի հետագա զարգացման:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930