Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն այսօր շատ մեծ հնարավորություններ ունի արկածային զբոսաշրջության բնագավառում»

Հունիս 08,2017 15:44

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունիսի 7-ին նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն հանդիպում էր կազմակերպել արկածային զբոսաշրջության ներկայացուցիչների հետ:

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ասաց, որ 2010-2011 թվականներին կատարված վիճակագրության համաձայն՝ արկածային զբոսաշրջությունը 263 միլիարդ դոլարի զբոսաշրջություն է աշխարհում: Մեկ այլ վիճակագրության համաձայն՝ աշխարհում ճանապարհորդող զբոսաշրջիկների 69 տոկոսը Հարավային և Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից է, նրանց 42 տոկոսը հայտնել է, որ արկածային զբոսաշրջության նպատակներով է եկել. «Այսօր նաև մեծ ներուժ ունեցող շուկաներ են դարձել Հնդկաստանը և Չինաստանը: Արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների միջին տարիքը 35 տարեկանն է, և նրանք մոտավորապես 900-1000 դոլար են մեկ ճանապարհորդության ընթացքում ծախսում»:

Ըստ նրա, Հայաստանը այսօր շատ մեծ հնարավորություններ ունի արկածային զբոսաշրջության բնագավառում: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հավելեց, որ արկածային տուրիզմի համար ամենակարևոր նախադրյալը բնական էկոմիջավայրն է. «Ես կառաջարկեմ, որ ավելի կարճ և արագ ճանապարհով: Այսօրվա գործող օրենսդրության մեջ մենք ունենք բնության հուշարձանների ինստիտուտ, որը որ հստակ կանոնակարգված է: Եվ եթե մենք մասնագիտական խոչընդոտ չենք ունենա,  ապա կարող ենք շատ արագ գույքագրել այդ տարածքները, որոնք արկածային տուրիզմի համար հետաքրքրություն են ներկայացնում, այդ տարածքներին տանք համապատասխան կարգավիճակ՝ հուշարձանի տեսքով, որը կարող է ընդգրկել սահմանափակ տարածք, կոնկրետ առանձնահատկություններով, քարտեզագրվել, անձնագրավորվել և դրանով իսկ երաշխավորել նրա նկատմամբ համապատասխան սահմանափակում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930