Լրահոս
Օրվա լրահոսը

Արտրիտի ժամանակ դեղաբույսերով թուրմ խմեք

Հունիս 16,2017 12:30

Հոդաբորբի՝ արտրիտի ժամանակ բնաբույժները բազում դեղամիջոցներ են առաջարկում, որոնք պատրաստվում են տարատեսակ դեղաբույսերից:

Առանձնացնելով մի քանի բուժամիջոց, նախ նշենք, որ կարող եք դեղամիջոց պատրաստել նույնիսկ դափնու չորացրած տերեւներով. 1 ճաշի գդալ դափնու չորացրած տերեւների վրա լցնել 400 միլիլիտր եռման ջուր եւ 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Այնուհետեւ լցնել թերմոսի մեջ եւ 8 ժամ թողնել՝ թրմվի: Խմել օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, ամեն անգամ 1/3 բաժակ: Բուժման կուրսը՝ 18-21 օր:

Կարող եք նաեւ 1 ճաշի գդալ չորացրած խատուտիկի վրա լցնել 1 բաժակ ջուր, եռացնել 10 րոպե, 1 ժամ թողնել թրմվի, քամել: Խմել ուտելուց առաջ, օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ:

Օրական 3 անգամ՝ ուտելուց 30-20 րոպե առաջ խմել 2 թեյի գդալ խնձորի քացախ, որը կարող եք խմել նաեւ ջրի եւ մեղրի հետ խառնած՝ 1 բաժակ ջրին՝ 2 թեյի գդալ խնձորի քացախ եւ 2 թեյի գդալ մեղր:

3 ճաշի գդալ ուրցի վրա լցնել կես լիտր եռացրած ջուր, 1 ժամ թողնել թրմվի, քամել: Խմել օրական 4-5 անգամ, ուտելուց առաջ, մեկական ճաշի գդալ:
Մի բուռ թարմ եղինջի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր: Եռացնել 3 րոպե եւ ուտել՝ ջրի հետ միասին, օրը 2 անգամ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930