Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն ասում է՝ եթե տարածքներն «օկուպացված» են, ուրեմն՝ պետք է ազատագրել, ուրեմն՝ հայ զինվոր կսպանվի». Մարիամ Ավագյան. (Տեսանյութ)

Հունիս 19,2017 15:24

Ադրբեջանական ԽՍՀ-ից Բաքվի եւ Սումգայիթի ցեղասպանությունների հետեւանքով 660 000 հայեր փախստական են դարձել, սակայն Հայաստանի իշխանությունները մինչ օրս համապատասխան քաղաքականություն չեն իրականացրել՝ նրանց իրավունքները կյանքի կոչելու նպատակով: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նա դժգոհեց, որի տարիներ շարունակ հարցը բարձրաձայնում են, սակայն ապարդյուն. «Ադրբեջանի հայ փախստականներն ունեն միջազգային իրավունք՝ ապրելու ազատագրված տարածքներում, որոնց միտումնավոր տվեցին «օկուպացված»-ի կարգավիճակը: Վերջինս սպառնալիք է տարածաշրջանի հայության համար. Ալիեւն ասում է, որ եթե դրանք «օկուպացված են», ուրեմն՝ պետք է ազատագրի, ուրեմն՝ հայ զինվոր կսպանվի…«Մադրիդյան սկզբունքները», որոնցում ներառված չեն հայ փախստականների հարցերը, պետք է վերանայվեն»:

Մարիամ Ավագյանի խոսքով՝ քանի դեռ բանակցային գործընթացում չեն խոսում ադրբեջանահայ փախստականների իրավունքները ճանաչելու մասին, տարածքները մնում են «օկուպացված»: Տիկին Ավագյանը նաեւ նշեց, որ ժամանակին ՀՀ եկած ադրբեջանահայ փախստականների խնդիրները երկու տասնամյակ անց էլ պահպանվում են. «Վարդենիսին հարակից գյուղերում նրանք ծանր վիճակում են ապրում, ոռոգման ջուր չունեն, որովհետեւ գետերի վրա ՀԷԿ-եր են կառուցել, գյուղացուն չի հասնում ջուրը: Բնակարանային հարցն էլ է մնում. շատերը վարձով են ապրում»:

Բանախոսը հիշեցրեց, որ Իրանի հետ սահմանին ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար քաղաք կառուցելու ծրագիրը եւս ՀՀ իշխանությունները թողնում են օդում կախված:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930