Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարիների 130 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

Հունիս 19,2017 17:13

Հիմք ընդունելով «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման»  կարգը՝ 2017թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 2017 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ (մագիստրոսական թեզի պաշտպանությունները՝ փետրվար և մայիս ամիսներին):

Բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած շրջանավարտների քննությունները կազմակերպվել են 27 մասնագիտությունների (մասնագիտացումների) գծով:

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 172 (որից 2-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով) շրջանավարտներից ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 130-ը /75.6%/, որից 2-ը՝ մագիստրոս, և ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի ու մագիստրոսի պետական նմուշի դիպլոմով:

ԿԳՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930