Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա մարդը ո՛չ շոգին է դիմանում, ո՛չ ցրտին

Հունիս 26,2017 12:30

Մարդու համար կարեւոր պահանջմունքներից է սնվելու պահանջը։ Մեր օրգանիզմը, ըստ բնաբույժների, բնության կողմից ծրագրավորված է որոշակի սնունդ ընդունելու համար, դա բուսական ծագում ունեցող սնունդն է։ Այս տեսակետի ճշմարտացիությունը մասնագետները հաստատում են մարդու մարմնի կազմաբանական-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։ Սակայն, ցավոք, պատմական զարգացման ընթացքում մարդը հեռացել է ի սկգբանե իր մեջ դրված ծրագրից եւ սկսել է ուտել նաեւ կենդանական ծագում ունեցող սնունդ։ Դրա վնասը նախ եւ առաջ այն է, որ կենդանական սնունդը հնարավոր է մարսել միայն օրգանիզմի հարմարվողականության պաշարների հաշվին։
Սխալ է նաեւ այն տեսակետը, թե մարդը ծախսած էներգիային համարժեք կալորիականություն պարունակող սնունդ պետք է ընդունի, քանի որ էներգիա ստանալու միակ աղբյուրը սնունդն է։ Հենվելով այդ սխալ տեսակետի վրա` բժիշկ-սննդաբույժները խորհուրդ են տալիս օրական ընդունել 80-100 գրամ սպիտակուցներ, 80-100 գրամ ճարպեր, 400-500` ածխաջրեր։ Եթե դրանք վերածենք մթերքների, կստացվի 0,5 կիլոգրամ միս, 80-100 գրամ ճարպ, 1,5-2 կիլոգրամ բանջարեղեն, ձավարեղեն, շաքար, ալյուրից պատրաստված մթերքներ։ Բանն այն է, որ սնունդը մարդու համար էներգիայի միակ աղբյուրը չէ. կան նաեւ այլ աղբյուրներ։ Բուսակերները, օրինակ, ապրում են սննդի վերը նշված քանակությունից նկատելիորեն քիչ քանակի սնունդ ընդունելով. 11 գրամ սպիտակուցներ, 5-10 գրամ ճարպեր, 100-200 գրամ ածխաջրեր (օրական) եւ ունենում են ավելի գերազանց ինքնազգացողություն։

Կենսականորեն անհրաժեշտ մյուս ֆունկցիան, սննդից բացի, շարժումն է, որը ոչ միայն տեղաշարժվել է տարածության մեջ` արտաքին շարժումը, այլեւ օրգանիզմի ներսում ընթացող գործողությունները` ներքին շարժումը։ Այս երկուսն անքակտելիորեն կապված են միմյանց հետ եւ միասին ապահովում են մարդու գոյությունը։

Մարդու համար ամենաարդյունավետ արտաքին շարժումը համարվում է վազքը, քանի որ վազքի ժամանակ շարժման մեջ է ամբողջ օրգանիզմը եւ եթե վազելու հնարավորություն չունեք, ապա գոնե քայլեք։

Մարդու օրգանիզմի կարեւոր ֆունկցիաներից մեկն էլ ջերմակարգավորումն է։ Յուրաքանչյուր կենսաբանական օրգանիզմ, այդ թվում` նաեւ մարդը, ունի միայն իր համար համապատասխանեցված ջերմային սահմանները, իսկ քաղաքակրթության զարգացման հետ զուգահեռ` մարդու համար այդ սահմանները նեղացել են. հիմա մարդը ո՛չ շոգին է դիմանում, ո՛չ ցրտին:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

24.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930