Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը գործուղումների համար 1 տարում ծախսել է 663 մլն դրամ. Արմեն Գեւորգյանը՝ նախագահականի ծախսերի մասին (Տեսանյութ)

Հունիս 28,2017 11:17

ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունն է քննարկվում: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն ասաց, որ նախագահի աշխատակազմին տրամադրել էին 4 մլրդ 618 մլն դրամ, ծախսել են 4.2 մլրդ: Աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5% տոկոսով: 429 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե:

ՀՀ նախագահը 2016-ի ընթացքում 18 պետական պաշտոնական եւ աշխատանքային այց է կատարել արտերկիր, ընդունել է 40 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, շուրջ 50 հանդիպում է ունեցել հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ: Ընդունել է շուրջ 5800 քաղաքացու:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց Արմեն Գեւորգյանին, թե գործուղումների համար առանձին ծախսը որքա՞ն է կազմել. «Աշխատակազմը գործուղումների համար ի՞նչ ծախսեր է անում տարեկան կտրվածքով, ի՞նչ միջոցներ են դրա համար հատկացվում եւ միջինը մեկ գործուղման համար ի՞նչ ծախս եք կատարում»:

Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ 18 պաշտոնական այց է կատարել ՀՀ նախագահը. «Գործուղումների եւ շրջագայությունների հոդվածով աշխատակազմին հատկացվել է 579 մլն դրամ, 84 մլն էլ վերաբաշխում ենք ունեցել, ընդհանուր ծախսը տարվա կտրվածքով կազմել է 663 մլն դրամ»: Սա՝ միայն ՀՀ նախագահի գործուղումների ծախսն է:

Թե մեկ գործուղման համար միջինը որքան գումար է ծախսվել՝ Արմեն Գեւորգյանն ասաց, որ նման հաշվարկ չի արվել: Մանե Թանդիլյանը նշեց, որ դա հետաքրքիր թիվ կլիներ՝ հասկանալու համար, թե ինչքանով է ծախսատար բյուջեի համար մեկ գործուղումը: Արմեն Գեւորգյանն առաջարկեց ֆինանսների նախարարությանը, որ նման տող սահմանի, որ հաշվեն:

Հրայր Թովմասյանը իր կողմից հավելեց, որ կա հստակ չափաբաժին մեկ անձի համար՝ կապված գործուղման, տոմսի, երկրի, օրապահի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930