Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայնածավալ պատերազմ չպետք է սկսվի այն պատճառով, որ այդպես Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Հունիս 28,2017 11:36

«Հակառակորդն անկանխատեսելի է, ուստի ռազմական գործողությունների վերսկսումը շատ պատճառներ կարող է ունենալ»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա գրեթե համոզված է՝ լայնածավալ պատերազմ չպետք է սկսվի այն պատճառով, որ այդպես Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել. «Կա մեծ ռիսկ, որ այդ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս՝ իր տնտեսության եւ պետության համար: Մտածված գնալ նման պատերազմի՝ անմտություն կլիներ վերջինիս կողմից»:

Նախարարի խոսքով՝ ասվածը չի բացառում սահմանային էսկալացիաների վտանգը. «Պետք է մշտապես պատրաստ լինենք, այլընտրանք չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930