Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք շրջիկ կարգադրիչ եք». «Սասնա ծռերի» 2 պաշտպաններ նիստերի դահլիճ չմտան

Հուլիս 03,2017 12:23

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի մյուս՝ 18 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր  Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի եւ Վարդգես Գևորգյանի գործով առաջին նիստը քիչ առաջ ընդմիջվեց, քանի որ ամբաստանյալների պաշտպաններից մի քանիսը ներկա չէին նիստին:

Դատարանի միջանցքում պարզ դարձավ, որ խնդիրը նույնն էր. դատական կարգադրիչները պահանջում են բացել պայուսակը, փաստաբաններն էլ են հրաժարվում են՝ ասելով, որ այդպես խուզարկում են իրենց:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պնդեց, որ իր պայուսակում մետաղորսիչ սարքը բանալի է «գտել», սակայն չի պատրաստվում պայուսակը բացել: Նա այդ պահանջը ներկայացնող կարգադրիչին «շրջիկ» անվանեց: Ասաց, որ նրան տեսնում է մի քանի դատարաններում եւ պահանջեց, որպեսզի վերջինս ներկայանա: Կարգադրիչը, սակայն, չներկայացավ, ասելով, որ ծառայություն է իրականացնում:

Պայուսակ բացելու պահանջը չկատարեց նաեւ փաստաբան Մոնիկա Մարգարյանը: Երկու փաստաբաններն էլ դուրս եկան դատարանի շենքից:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31