Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանը հաշվել է՝ Սեւանից 200 մլրդ շիշ ջուր են հանելու, եթե 1 շիշը 1 ցենտ վաճառեն, 200 մլրդ դոլար շահույթ կստանան

Հուլիս 04,2017 11:38

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու նախագիծը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը իր ելույթում կառավարության առաջարկը փոխակերպել էր.՝ ավելի պատկերավոր ներկայացնելու, թե ինչ է ուզում անել կառավարությունը. «100 մլն խմ ջուրը մոտավորապես 100 մլրդ լիտր կամ 200 մլրդ շիշ ջուր է եւ եթե մեկ շշի վաճառքից մեկ ցենտ եկամուտ առաջանա, խոսքը գնում է 200 մլրդ դոլար շահույթ մասին»: Զուրաբյանն ասաց, որ մենք սակավաջուր երկիր չունենք, մեր գետերով հոսում է 7 մլրդ խմ ջուր, որից 1 մլրդ–ն ենք կարողանում ամբարել: Եթե մի քիչ ջանք թափեինք, հիմա Սեւանա լիճը վտանգելու խնդիրը չէինք ունենա:

Արարատ Զուրաբյանն ի սկզբանե ասաց, որ կողմ է քվեարկելու, բայց կան հարցեր, որոնք մտահոգիչ են. «Տարիներ շարունակ հետեւել եմ, որ ՀՀ-ն տարաբնույթ դրամաշնորհներ է ստացել՝ ոռոգման համակարգերի խնդիրը լուծելու համար: Ինձ մոտ մի քանի հարց կար, կուզենայի կառավարության ներկայացուցիչը պատասխաներ: Մենք դրամաշնորհներ ենք ստացել եվրոպական երկրներից, արդյոք ՌԴ-ից երբեւէ ստացել ենք դրամաշնորհ՝ ՀՀ ոռոգման համակարգերի հետ կապված եւ արդյոք այն գումարները, որ ստանալու է ռուսական այն կազմակերպությունը, որը էլեկտրաէներգիա է արտադրում, որին մենք կարելի է ասել՝ ձրի հանձնել ենք այդ համակարգը, այդ լրացուցիչ էլեկտրաէներգիան, որ ստանալու է, ի՞նչ հիմքերով պետք է տրամադրի դրանից ստացվող եկամուտը ինչ-որ ուղղությամբ»:

Ըստ պատգամավորի, մեծ վտանգ կա, սա մեծ հնարավորություն է հետագա ջրի բացթողումների: Միտք է հնչել, որ առաջիկա 3 տարիներին մոտ 1 մլրդ խմ ջուր կարող են բաց թողնել Սեւանա լճից: Կառավարությունը, ըստ Զուրաբյանի՝ շատ հեղհեղուկ հիմնավորումներով է եկել ԱԺ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ ասաց, որ Սեւանի ջրի մակարդակը ինտենսիվ բարձրանում է, բայց հիմա անհրաժեշտ է ջուր բաց թողնել ու, եթե անհրաժեշտ է՝ պետք է գնալ այդ ճանապարհով: Անհրաժեշտ է, որ 130 հազար գյուղացիական տնտեսություններին ջուր հասցնեն. «Եթե ջուր ենք բաց թողնում, վատ է, եթե բաց չենք թողնում՝ շատ ավելի վատ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31