Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 08:41

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամլո խոսնակ Հիդեր Նուերթը հատուկ հայտարարությամբ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած հրադադարի խախտմամբ, որի արդյունքում զոհվել էին քաղաքացիական անձինք, այդ թվում, հնարավոր է՝ երկու տարեկան երեխա: Միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ: Սրտանց ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալ: Մեր քաղաքականությունն այդ տարածաշրջանում հստակ է մնում՝ այդ հակամարտության միակ կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ հիմնվելով միջազգային օրենքի վրա, որն իր մեջ է պարունակում ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշումը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31