Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժի մեջ են մտել ԵՏՄ հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները

Հուլիս 07,2017 18:25 Share

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները (2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշում):

Այդ պահանջների համաձայն՝  կթույլատրվի առանց բուսասանիտարական հավաստագրի ուղեկցության Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք, ինչպես նաև՝ առավելագույնը 3 ծաղկեփունջ: Խոսքը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ձեռքի ծանրոցներում, նավերի, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինչպես նաև նշված փոխադրամիջոցների վարորդների և անձնակազմի անդամների՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռներում փոխադրվող ապրանքատեսակների մասին  է:

Տեղեկացնենք, որ Եվրասիական տնեսական միության մաքսային տարածք ներմուծվող և միության մաքսային տարածքով փոխադրվող ուղեբեռներում սերմերը և տնկանյութերը (ներառյալ սերմացու և արդյունաբերական կարտոֆիլը, սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութերը) պետք է առանց քանակային սահմանափակման և ռիսկի աստիճանի ուղեկցվեն բուսասանիտարական հավաստագրերով՝ տրված արտահանող երկրի և/կամ վերաարտահանող երկրի բուսասանիտարիայի ոլորտում լիազոր մարմնի կողմից:

Մաքսային միության կողմից սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա արտադրանքի ցանկին` ըստ բարձր և ցածր ռիսկայնության, կարող եք ծանոթանալ  այստեղ :

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խնդրում է քաղաքացիներին ներմուծման ժամանակ հետևել սահմանված թույլատրելի չափաքանակներին և հիշեցնում, որ արտահանման համար բուսասանիտարական հավաստագրեր կարող են ստանալ ՍԱՊԾ սպասարկման կենտրոնում՝ Կոմիտաս 49/2 հասցեով, ինչպես նաև Երևանի, «Զվարթնոց» օդանավակայանի, Բագրատաշենի, Ագարակի, Գոգավանի Բավրայի, Գյումրու և Այրումի սահմանային հսկիչ կետերում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31