Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորն Ալիևին մեղադրել է սեփական ժողովրդին կենդանի վահան օգտագործելու մեջ

Հուլիս 10,2017 15:33

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ելենի Թեոկարուսը հաղորդագրություն է տարածել՝ Ադրբեջանին մեղադրելով այն բանում, որ սեփական ժողովրդին օգտագործում է որպես կենդանի վահան:

«2017թ. հուլիս 4-ին Ալիևի ռեպրեսիվ վարչակարգը, որտեղ մարդու տարրական իրավունքները քիչ արժեք ունեն, խախտել է հրադադարի ռեժիմը՝ հերթական անգամ սեփական բնակչությանն օգտագործելով որպես կենդանի վահան: Ադրբեջանը բնակելի գյուղին մոտ հեռավորության վրա տեղադրել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և այն օգտագործում է Լեռնային Ղարաբաղը հրթիռակոծելու համար:

Սա վայրենի և անմարդկային մարտավարություն է Ադրբեջանի կառավարության կողմից՝ անխղճորեն օգտագործել մարդկային ողբերգությունը քարոզչական նպատակներով՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը:

Անհերքելի փաստ է, որ նույն կառավարությունը խելահեղ կերպով մերժել է հետաքննող մեխանիզմների ներդրումը, որը կարող էր կանխել հրադադարի խախտման դեպքերը, անմեղ մարդկանց կորուստը և նպաստավոր պայմաններ ստեղծել բանակցությունների և խաղաղության համար:

Խորապես ցավում եմ ադրբեջանական կողմում անմեղ մարդկային կորուստների համար: Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում բոլորին, ովքեր առնչություն ունեն իրավիճակի հետ, լինել օբյեկտիվ և իրենց ձայնը բարձրացնել նաև այն դեպքում, երբ 2016թ. ադրբեջանական զինված ուժերը «Իսլամական պետության» ոճի գլխատումներ էին իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ սոցցանցերում մարմնի մասերը ցուցադրելով որպես ավար և մասնատելով 90-ամյա հայ քաղաքացիների մարմինները, ինչպես որ եղավ 2016թ. ապրիլին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31