Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զինուժի կորուստները 2017-ի հունիսին. Razm.info

Հուլիս 10,2017 23:59

2017-ի հունիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից չորսը մարտական են: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է ևս 17 զինծառայող:

Մարտական 

• Հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայող՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

• Հունիսի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղության դիրքերից մեկում հակառակորդի հրազենի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Նարեկ Տիգրանի Գասպարյանը (ծնված 1997թ.):

Ոչ մարտական

• Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում:

• Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը (ծնված 1995 թ.):

 

Վիրավորներ

• Հունիսի 16-ին հակառակորդի հրետանու և հրազենային կրակոցների հետևանքով վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Վարդան Արմենի Հարությունյանը, իսկ հունիսի 17-ին՝ Յուրի Զաքարյանը:

• Հունիսի 24-ին Վարդենիս-Շորժա ճանապարհի 25-րդ կմ-ին ՀՀ ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել է մոտակա ձորակը։ Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 պայմանագրային զինծառայող։

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից հունիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 35 զինծառայողի մահվան մասին։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31