Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջավ 6 սմ-ով. ԷկոԼուր

Հուլիս 12,2017 15:26

ԷկոԼուր. Սևանա լճի մակարդակն իջել է 6 սմ-ով 1900.91 մ-ից 1900.85:

Լճից արդեն իսկ բաց է թողնվել 115.499 միլիոն խմ ջուր, որից, 0.740 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Միևնույն ժամանակ հուլիսի սկզբից դադարեցվել է «Արփա-Սևան» ջրատարով ջրի հոսքը Սևանա լիճ: Սույն թվականի ապրիլից հուլիս ամիսների ընթացքում «Արփա-Սևան» ջրատարով Սևանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, մինչդեռ 48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջարկով Սևանա լճից 2017թ-ին բաց կթողնվի օրենքով նախատեսված առավելագույն 170 միլիոն խմ-ից բացի ևս 100 միլիոն խմ ջուր: Կառավարությունը վստահ է, որ լրացուցիչ ջրառի պայմաններում անգամ Սևանա լիճը կունենա դրական հաշվեկշիռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31