Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերլուծական խորհուրդը» քննարկել է խորհրդարանական դիվանագիտության հիմնախնդիրները

Հուլիս 14,2017 18:38

«Վերլուծական խորհրդի» անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ հուլիսի 14-ին անցկացրել են հերթական աշխատանքային նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Վերլուծական խորհրդի» աշխատակարգը, որով սահմանվում են խմբի գործունեության իրավական հիմքերը, նպատակները, խնդիրները, գործառույթները, խորհրդի կազմը, կառուցվածքն ու գործունեության կարգը:

Քննարկվել են հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ «Վերլուծական խորհրդի» անդամների առաջարկներն աշխատակարգի վերաբերյալ, որոնց մեծ մասը, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ընդունելի է: Աշխատակարգը կհաստատվի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում:

Հաջորդիվ քննարկվել է օրակարգի երկրորդ՝ խորհրդարանական դիվանագիտության իրականացման մեխանիզմների եւ բովանդակության վերաբերյալ հարցը, որի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամական խմբերի հետ աշխատանքի, ՀՀ ԱԺ պատվիրակությունների հետ համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկները, պատկերացումներն ու տեսլականն են ներկայացրել «Վերլուծական խորհրդի» անդամները:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ներկայացրել է խորհրդարանական դիվանագիտության ներկա գործընթացներն ու անելիքները:

Քննարկվել եւ որոշվել են առաջիկա նստաշրջանում նախատեսվող խորհրդարանական լսումների թեմաներն ու ուղղությունները:

ՀՀ ազգային  ժողովի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31