Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե շարունակեն այդպիսի բաներ անելը, մենք էլ պետք է հարցը դնենք ԵԱՏՄ-ից դուրս գալը, մենք այնտեղ չենք մտել տարրալուծվելու». «Հրապարակ»

Հուլիս 19,2017 10:17

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հիշեցնում է, որ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ միայն հայերենին է տրվում պետական լեզվի կարգավիճակ, իսկ այլ լեզուն որեւէ երկրում պետական կարգավիճակ է ստանում, երբ բնակչությունը միատարր չէ։ «Օրինակ` Բելառուսում, Ղազախստանում, բայց Հայաստանի նման երկրում բացարձակ կարիք չկա ունենալ որեւէ պաշտոնական երկրորդ լեզու, որովհետեւ բնակչությունը միատարր է, եւ մենք բացարձակապես այլ լեզվի կարիք չենք զգում։ Խնդրեմ՝ դպրոցներում թող սովորեն, եւ այդպես էլ կա, ավելին՝ նույնիսկ լեզվին շատ էլ իրավունքներ են տվել, բոլոր լեզուներն էլ անցնում են»,- ասաց Կատվալյանը։

Նա փոխանցեց ՀՀ լեզվի ինստիտուտի վրդովմունքը նման հայտարարությունների առիթով. «Գտնում ենք, որ դա ոտնձգություն է մեր ինքնիշխանության, մեր լեզվի, մեր պետականության հանդեպ, իրենք անթաքույց այս էլ որերորդ անգամ այդ ոտնձգությունն անում են՝ առանց ամաչելու»։

Կատվալյանի զայրույթը փոքր-ինչ մեղմվել է հայկական պատվիրակների պատասխանից, սակայն կարծում է, որ պետք է կոշտ միջոցներ ձեռնարկել, «Էդմոն Մարուքյանը շատ ճիշտ է ասում՝ եթե շարունակեն այդպիսի բաներ անելը, մենք էլ պետք է հարցը դնենք ԵԱՏՄ-ից դուրս գալը, մենք այնտեղ չենք մտել տարրալուծվելու, մենք մտել ենք ամրապնդվելու եւ պետք է դա շեշտենք։ Մենք պետք է ասենք, որ ստիպողաբար մտել ենք էդ կառույցը, որպեսզի ամրապնդվենք, ոչ թե թուլանանք, տարրալուծվենք, վերանանք»։

Մինչդեռ Սերժ Սարգսյանը կիրակնօրյա հարցազրույցի ընթացքում գրեթե անշրջելի համարեց ԵԱՏՄ-ին անդամակցությունը եւ խոսեց ռազմավարական գործընկերոջ փոփոխության վտանգավորության մասին։ «Ցավոք սրտի, նախագահն իրողությունները հաշվի առնելով է ասում, ի՞նչ անի խեղճ նախագահը, երբ այդ պետությունն իր չափը չի ճանաչում եւ անընդհատ ուզում է լափել սրան-նրան։ Աշխարհի կեսը լափել են, էլի շարունակում են լափել»,- պատասխանեց Լեզվի ինստիտուտի տնօրենը։

Նա կարծում է, որ Լեզվի պետական տեսչությունը պետք է շատ ակտիվ գործի եւ հիմա պետք է ու պարտավոր է հայտարարությամբ հանդես գալ՝ ասելով, որ ոտնձգություն է հայերենի նկատմամբ. «Հասկանո՞ւմ եք՝ պետք է էսքան չխեղճանալ, էլի, իրենք տեսնում են, որ խեղճանում ենք, անընդհատ ուզում են ընդլայնել իրենց տարածքները»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31