Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն տնտեսական տեսանկյունից ԵՏՄ-ն արագորեն լքելու տրամաբանական հնարավորություն չկա. «Հայկական ժամանակ»

Հուլիս 20,2017 12:39

Այսօր ակնհայտ է որ ԵՏՄ կոչվող այդ կառույցը Հայաստանի տնտեսության համար որեւէ դրական հեռանկար ապահովել չի կարող։ Մյուս կողմից, իրավիճակի ամբողջ ողբերգությունն այն է, որ առնվազն տնտեսական տեսանկյունից ԵՏՄ-ն արագորեն լքելու տրամաբանական հնարավորություն չկա։

Կարելի է պատկերացնել, թե ռուսերենը պետական լեզու հռչակելու առաջարկը վարորդական իրավունքների հետ կապելու ունակ ՌԴ իշխանությունները, ԵՏՄ-ից հեռանալու դեպքում ինչերի են ընդունակ։ Ամենամեղմ հակաքայլը, որ այդ երկրի իշխանությունը կկիրառի մեր դեմ, իր շուկան մեր առաջ փակելն է, էներգակիրները թանկացնելն է, արտագնա աշխատողների համար անտանելի պայմաններ ստեղծելն է։ Սա՝ նվազագույնը։ Այլ՝ քաղաքական ու ռազմական բնույթի հակաքայլերի մասին էլ չենք խոսում։

Հայաստանից արտահանվող ապրանքների մոտ 30 տոկոսը, գնում է հենց Ռուսաստան։ Իսկ եթե Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկից հանենք հանքահումքային եւ հարակից ապրանքատեսակները, ապա կստացվի, որ մեր արտադրանքի կեսն է արտահանվում Ռուսաստան։ Շուկան փակելու դեպքում մեր վերամշակող արդյունաբերությունը պարզապես կաթվածահար կլինի։

Հայաստանի ֆինանսական կայունությունը մեծապես կախված է մասնավոր տրանսֆերտներից, որոնց ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի ծախսերի հետ։ Եվ այդ գումարը ուղղակիորեն ազդում է ՀՀ բնակչության գնողունակության վրա։ Մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից՝ այնտեղ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներից։ Նրանց համար խնդիրներ առաջացնելով, Ռուսաստանը, ըստ էության Հայաստանին կզրկի այդ գումարներից, որը առանց չափազանցնելու կոլապսի կենթարկի մեր տնտեսությունը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31