Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյանը՝ Սերժ Սարգսյանի յուրահատկությունների մասին (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 13:43

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը իր տերմինալոգիայում Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը թույլ տվեց: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում լրագրողները ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանին հարցրեցին՝ կարո՞ղ ենք ասել, որ դա ուղերձ է՝ Ադրբեջանին ուղղված: Նա պատասխանեց, որ իհարկե, արտահայտությունները, խորհրդանիշները մեծ դեր են խաղում եւ հաճախ գիտակցաբար նման ուղերձներ են անում, բայց ես չգիտեմ, թե Բորտնիկովն ինչ համատեքստում է դա ասել:

Անդրանիկ Միհրանյանը հիշեցրեց, որ 1984-ին էլ Ռեյգանը ընդունել էր հայոց ցեղասպանությունը, հետո ասացին՝ նա ծեր ղեկավար է, երբեմն խառնում է երկրները. «Կարծում եմ, Բորտնիկովը ազդեցիկ, լուրջ մարդ է, ու ես չգիտեմ, թե նա ինչ է նկատի ունեցել, ուստի չեմ կարող գնահատական տալ»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում խոսեց զենքի վաճառքի, Արցախի խնդրի մասին, կայի՞ն այդ հարցազրույցում նոր մոտեցումներ, Անդրանիկ Միհրանյանը ի պատասխան՝ սկսեց գովել Սերժ Սարգսյանին: Նա ասաց, որ անկեղծորեն հարգում եւ շատ լավ է վերաբերվում Սերժ Սարգսյանին. «Ես ընդհանրապես հայկական քաղաքականության մեջ հազվադեպ եմ տեսնում մարդկանց, որոնք այդպես հստակ ձեւակերպում են սեփական մտքերը եւ իրենց լոգիկան են ներկայացնում այս կամ այն հարցի շուրջ»:

Հետո Միհրանյանն ասաց, որ մեծ հաճույք է ստանում՝ լսելով, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատասխանում այս կամ այն հարցին. «Իսկ այդ հարցազրույցի ընթացքում նա չխուսափեց պատասխանել որեւէ հարցի՝ ներառյալ նաեւ քաղաքական իր ապագայի մասին: Դա է հենց ՀՀ նախագահի յուրահատկությունը: Դա խոսում է նաեւ իր փորձի մասին, վերջիվերջո այդքան տարի է՝ քաղաքականության մեջ է»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Սերժ Սարգսյանը, ըստ Միհրանյանի, կարողացել է զգուշորեն արտահայտվել, հստակ ասել, որ մեր գործընկերն է, ունի իր հետաքրքրությունները եւ մեզանից էլ հասնում է առավելագույնս օգտվել այն հնարավորություններից, որ տալիս է մեզ մեր գործընկերը:

Միհրանյանին դուր էր եկել հատկապես Սերժ Սարգսյանի այն միտքը, որ մենք մեր ուժերի վրա պետք է հույսներս դնենք, հայկական բանակի, մեր զինվորի վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31