Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը բնակելի տուն ու հասարակական օբյեկտներ է վաճառքի հանել

Հուլիս 22,2017 14:00

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Իսակովի պողոտայի 52/27 հասցեում մրցույթով օտարել իրեն պատկանող հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր մակերեսը 158.76 քմ է, նույնքան էլ հողի մակերեսն է: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքի` գույքի աճուրդներ բաժնից: Կայքից տեղեկանում ենք, թե քաղաքային իշխանությունն ի՞նչ գույք է վաճառքի հանել:

Վերոնշյալ սպասարկման օբյեկտի նվազագույն գինը սկսվում է 4 միլիոն 400 հազար դրամից: Մրցույթի պահանջներից մեկն էլ ներդրումներն են: Վերակառուցվող օբյեկտը, որի հարկայնությունը չպետք է գերազանցի երկու հարկը, պահանջում է 14 միլիոն 288 հազար ներդրում: Մրցույթը կայանալու է օգոստոսին:

Շահվերդյան փողոցի 18 հասցեում նույնպես Երեւանի քաղաքապետարանը գույք է վաճառում` կրկին հասարակական սպասարկման օբյեկտ, եւ 236,60 քմ շենք-շինության համար սահմանել է 8 միլիոն 200 հազար դրամ նվազագույն գին: Այս օբյեկտի գնման դեպքում ներդրման չափը սահմանված է 22 միլիոն 884 հազար դրամ:
Գարեջրագործների 74/2 հասցեում վերակառուցվող շինությունը, որը նույնպես հասարակական սպասարկման օբյեկտ է եւ կարող է լինել մինչեւ 2 հարկ, արժե 2 միլիոն 600 հազար դրամ` պայմանով, որ այս գործում ներդրվի 11 միլիոն 254 հազար դրամ:
Գ. Մահարու 39/9 հասցեում էլ Երեւանի քաղաքապետարանը օտարման ենթակա գույք ունի: 328 քմ շինությունը նույնքան հողով արժե 6 միլիոն 400 հազար դրամ, որի գնման դեպքում պահանջվում է 14 միլիոն 760 հազար դրամ ներդրում: Այս հասարակական օբյեկտը, սակայն, մեկհարկանի է:

Քաղաքապետարանը բնակելի տուն-գրասենյակ էլ է վաճառքի հանում. Էրեբունի 1 հասցեում 240,72 քմ տարածքի նվազագույն գինը 6 միլիոն 100 հազար դրամ է, որի համար կպահանջվի 21 միլիոն 664 հազար դրամ:

Խաղաղ Դոնի փողոցում` 27/4 հասցեում էլ բազմաֆունկցիոնալ օբյեկտ է Երեւանի քաղաքապետարանը վաճառում: Վերակառուցվող շինությունը կարող է ունենալ մինչեւ 5 հարկ եւ արժե 9 միլիոն 200 հազար դրամ, ներդրման չափը աճուրդի պահանջներում նշված է 69 միլիոն 174 հազար դրամ:

Մեկ այլ հասարակական օբյեկտ էլ քաղաքապետարանը վաճառում է Էրեբունի փողոցի 29/1 հասցեում, որի նվազագույն գինը 5 միլիոն դրամ է: Ներդրում այս կառույցի համար նախատեսվում է 11 միլիոն 803 հազար դրամ:

 

Սեփ.լր.

«Առավոտ»

21.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31