Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը շարունակում է պահպանել «հարսնացուների համալսարանի» իր տիտղոսը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 22,2017 11:15

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանից տեղեկացանք, որ այստեղ անվճար բակալավրիական կրթություն ստանալու հնարավորություն է ստացել 68 դիմորդ: Արական սեռի ներկայացուցիչներ են նրանցից 31-ը: Բայց տարկետման իրավունքով սովորելու է 26-ը, որովհետեւ մյուսներն արդեն իսկ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդներ են:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում,օրինակ, բակալավրիատի անվճար ուսուցման համակարգ է ընդունվել 83 դիմորդ: Նրանցից 56-ն աղջիկ է, 27-ը` տղա:

Դե, իսկ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը շարունակում է պահպանել «հարսնացուների համալսարանի» իր տիտղոսը: Ինչպես տեղեկացանք ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գեւորգյանից, այստեղ անվճար ուսուցման համակարգ ընդունված 43 դիմորդից միայն մեկն է տղա:

Նկատենք, որ արդեն հաջորդ ուսումնական տարվանից ամենայն հավանականությամբ չեն լինի պետպատվերի ու զինծառայությունից տարկետման իրավունքի հետ կապված այս խնդիրները, որովհետեւ նախատեսվում է տարկետումը կապել զինծառայության հետ:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31