Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչները փաստաբանի պայուսակը զննելու դեպքում՝ որևէ փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթանալու

Օգոստոս 03,2017 16:54

ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հետ կապված հարցը: Քննարկման արդյունքում կողմերը որոշել են համատեղ հայտարարությամբ հանդես գալ:

 Հայտարարություն

Կողմերը կարևորում են դատարանում դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտությունը, հատկապես քրեական այն գործերով, որոնցով անձինք մեղադրվում են կյանքի և առողջության դեմ ուղղված, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ:

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է, որ մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը փաստաբանների և նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշպանությունը, որպես կանոն իրականացնելու է հետևյալ կերպ՝

·         Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննվել․

·         Եթե կրկին մետաղորսիչը փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի  զննության ժամանակ ազդանշան է տալիս, ապա փաստաբանի մոտ առկա իրերի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարվելու է առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական կարգադրիչի (փաստաբանի պահանջի դեպքում նաև նրա կողմից այդ պահին հրավիրած ընթերակայի) մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).

·         դատական կարգադրիչները փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հետայսու ինքնուրույն որոնողական գործողություններ չեն կատարելու և որևէ փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթանալու։

Սույն հայտարարությունը չի կարող սահմանափակել կողմերի՝ օրենքով վերապահված իրենց իրավասությունները, այդ թվում՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամների անկախությունը:

 

ՀՀ դատական դեպարտամենտ                           ՀՀ փաստաբանների պալատ

 ղեկավար՝ Կարեն Փոլադյան                                նախագահ՝ Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031