Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը ներկայացվել է ԵԼ լավագույն ֆուտբոլիստի կոչման

Օգոստոս 05,2017 09:00

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2016/2017 թթ. Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգին հավակնող երեք ֆուտբոլիստների վերջնական ցուցակը, որում տեղ են գտել միայն տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները՝ կիսապաշտպաններ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան եւ հարձակվող Զլատան Իբրաիմովիչը:

Հենց այս երեք ֆուտբոլիստներն են ստացել Եվրոպա լիգայի խմբային մրցաշարին մասնակցած 48 ակումբների մարզիչների եւ հանդիպումները լուսաբանած 55 մարզական լրագրողների ձայների մեծ մասը:

Թե ո՞վ կճանաչվի պատվավոր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնի կդառնա Եվրոպա լիգայի առաջիկա խմբային մրցաշարի վիճակահանության անցկացման օրը՝ օգոստոսի 25-ին:

Հենրիխ Մխիթարյանն անցած մրցաշարում մասնակցել է եվրագավաթների՝ նշանակությամբ երկրորդ մրցաշարի 11 հանդիպման եւ խփել 6 գոլ:

Պոլ Պոգբան խաղադաշտ մտել է 15 անգամ, դարձել 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:

Զլատան Իբրաիմովիչը խաղադաշտում հայտնվել է 11 անգամ, խփել 5 գոլ եւ 4 գոլային փոխանցում կատարել:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի պատվավոր մրցանակը բաժին հասնի Հենրիխ Մխիթարյանին: Ահա, թե ինչ են գրում նրանք:

– Ես կգերադասեի Մխիթարյանին, թեեւ Զլատանի արժանիքները նույնպես Եվրոպա լիգայում մեծ են:

– Օբյեկտիվորեն մրցանակը պետք է ստանա Մխիթարյանը: Նա մի շարք ցուցանիշներով այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն է:

– Գերազանց է, որ բոլորը մերոնք են, ու դժվար է ընտրություն կատարել: Բայց ես նախապատվությունը կտայի Միկիին:

– Հենրիխ Մխիթարյանն է արժանի: Նա համեստ տղա է, աշխատասեր, խելացի, տեսնում է խաղադաշտը: Մարդ, որին առանձնապես չես նկատում, բայց նա է կառուցում ամբողջ թիմի խաղը: Երբեմն Հենրիխի մեջ ինքնավստահությունն է բացակայում, ավելի ճիշտ՝ սխալվելիս նյարդայնանում է: Նրան հակառակ՝ Պոգբան գնդակով ավելորդ հնարքներ է կատարում, իսկ կորցնելիս իրեն այնքան էլ վատ չի զգում, միայն փնչացնում է: Հենրիխն արժանի է, եւ դա նրան վստահություն կներշնչի:

– Ես նույնպես Միկիի կողմնակիցն եմ:

– Մենք՝ ՄՅՈՒ-ի բոլոր երկրպագուներս, գործնականորեն Հենրիխի կողմնակիցներն ենք: Եվ լավ կլիներ, որ լավագույնն ընտրվեր երկրպագուների քվեարկությունով:

– Միանշանակ՝ Մխիթարյան:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031