Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հաբեթնակ Կուրղինյան. «Աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշները լավ մարզավիճակում են»

Օգոստոս 10,2017 10:55

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Կիսլովոդսկից, որտեղ Ռուսաստանի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Թիմը նախապատրաստվում է Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է արտագնա հավաքում իրականացված աշխատանքից: Նա Կիսլովոդսկի հավաքին հրավիրել էր հինգ ըմբիշի, որոնք էլ ամենայն հավանականությամբ մրցագորգ կմտնեն Փարիզում:

«Աշխարհի առաջնությանը նախատեսել ենք մասնակցել հինգ ըմբիշով: Իսկ թե ովքե՞ր Հայաստանը կներկայացնեն Ֆրանսիայում՝ պարզ կլինի մի քանի օր անց` Օլիմպավանում անցկացվելիք ուսումնամարզական վերջին հավաքի ընթացքում:

Կիսլովոդսկում շատ արդյունավետ մարզումներ ենք ունեցել: Ըմբիշները լավ մարզավիճակում են: Առաջիկա հավաքի ժամանակ կրկին կաշխատենք բուն գոտեմարտերի, տեխնիկա-տակտիկական հնարքների վրա: Տղաները պետք է հավաքվեն եւ կենտրոնացնեն իրենց ամբողջ ուժերը»,- ասում է մասնագետը:

Հաբեթնակ Կուրղինյանն առանձնահատուկ անդրադարձել է Լեւան Բերիանիձեին եւ Վոլոդյա Ֆրանգուլյանին: «Լեւան Բերիանիձեն այժմ քաշի հետ կապված որեւէ խնդիր չունի: Ինձ գոհացնում է նաեւ նրա ֆիզիկական վիճակը: Իսկ ինչ վերաբերում է Վոլոդյա Ֆրանգուլյանին, աշխարհի առաջնությունում նա հանդես կգա իր սովորական՝ 61 կգ քաշային կարգում: Նախորդ միջազգային մրցաշարում Վոլոդյան գոտեմարտել էր մեկ կարգ բարձր՝ 65 կգ քաշում: Այդ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը դեռեւս չի վերականգնվել վնասվածքից եւ բաց կթողնի տարվա գլխավոր ստուգատեսը»,- ասում է Հաբեթնակ Կուրղինյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

10.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031