Լրահոս
Օրվա լրահոսը

Այրումի համայնքապետարանը՝ մանկապարտեզի եւ երաժշտական դպրոցի հետ նույն շենքում

Օգոստոս 11,2017 16:18

2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Խոշորացված Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը եւ Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան. Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան գյուղերը: Այրումի համայնքապետարանը տեղակայված է շենքի երկրորդ հարկում, նույն հարկում է գործում նաեւ Այրումի երաժշտական դպրոցը, իսկ առաջին հարկում մանկապարտեզն է:

Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի խոսքերով՝ նման պայմաններում համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքը շատ դժվար է: Նա ասաց, որ վերջերս ինտերնետային կապի սարքավորումներ են ստացել, որոնք հնարավորություն կտան «մեկ պատուհանի» համակարգով կապ հաստատել Այրում համայնքի մաս կազմող բնակավայրերի հետ, սակայն այդ սարքավորումները տեղադրելու համար նշված շենքում տարածքային պայմանները բավարար չեն:

Տավուշի մարզխորհրդի հուլիսի 27-ի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը Ա. Պարանյանին առաջարկեց համապատասխան մասնագետներ ուղարկել Այրում քաղաքի մուտքի մոտ գտնվող կիսակառույց շենք, որպեսզի այդ շենքի տանիքը կառուցելու համար կազմեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Կիսակառույցը շահագործման հանձնելուց հետո Այրումի համայնքապետարանի աշխատակազմը կտեղափոխվի այդ շենքի առաջին հարկ:

Ա. Պարանյանին հարցրինք, թե մարզխորհրդի նիստից հետո այդ գործի համար ի՞նչ է արվել: Նա հայտնեց, որ նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու համար ֆինանսական ծախս պետք է արվի, սակայն ինքը խոսել է շինարար- մասնագետի հետ, որի մոտավոր հաշվարկով կիսակառույցի տանիքը կառուցելու, մեկ մասնաշենքի առաջին հարկը կառուցապատելու համար մոտ 70 միլիոն դրամ է հարկավոր: Ա. Պարանյանը չգիտի, թե որտեղից կարող է հատկացվել այդ գումարը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031