Լրահոս
Օրվա լրահոսը

Այս բույսը որպես արյունակարգ, լեղամուղ միջոց

Օգոստոս 23,2017 12:30

Ծտապաշար, եզան ճակտիկ, հովվամաղախ կամ հովվապարկ. այս անուններով է հայտնի օգտակարությամբ աչքի ընկնող այս բույսը:Այն օժտված է թույլ արտահայտված հիպոտենզիվ հատկություններով, ուժեղացնում է արգանդի մկանունքի տոնուսը, նեղացնում է պերիֆերիկ անոթները։ Նշանակում են արգանդային եւ թութքային արյունահոսությունների ժամանակ։

Որպես արյունականգ միջոց

ա) 2 ճաշի գդալ խոտին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել։ Ստացված ջրաթուրմի ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին։ Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 4-5 անգամ՝ ուտելուց հետո։

բ) 10 գրամ խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել, սառելուց հետո քամել։ Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 4-5 անգամ։

Լեղամուղ միջոց

40-50 գրամ խոտին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել։ Ընդունել 0,5 բաժակից՝ ուտելուց 1 ժամ առաջ։

Երիկամային բորբոքային հիվանդություններ

40 գ խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել։ Ընդունել 1 բաժակ՝ օրը 3 անգամ։

Անմիզապահության ժամանակ 

3 ճաշի գդալ խոտին ավելացնել 2 բաժակ եռման   ջուր, թրմել թերմոսում 3-4 ժամ, քամել։ Ընդունել 0,5 բաժակից՝ օրը 4 անգամ՝ ուտելուց առաջ։Դաշտանադադարի (կլիմաքսի) դեպքում 1 ճաշի գդալ խոտը թրմել 2 ժամ 1 բաժակ եռման ջրով, քամել։ Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 4 անգամ՝ 30 րոպե ուտելուց առաջ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

22.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031