Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ օգնության միությունը գրենական պիտույքներ է տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին

Օգոստոս 24,2017 12:48

Հայ օգնության միության Հայաստանի Շրջանային վարչությունը շարունակում է աջակցել ՀՀ կրթական ոլորտին: Այս անգամ վարչությունը ՀՀ Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրել է գրենական պիտույքներ: Ընդհանուր առմամբ` գրենական պիտույքներ է տրամադրվել 3210 աշակերտի, որից 813` 1-ին, 993` 2-րդ, 704` 3-րդ և 700` 4-րդ դասարանցիների:

Ըստ մարզերի` գրենական պիտույքներ է տրամադրվել ՀՀ Տավուշի մարզի` 2419, Գեղարքունիքի` 411, Արարատի` 89 և Վայոց ձորի` 102 առաջինից չորրորդ դասարանցիների: Հայաստանի Շրջանային վարչության որոշմամբ գրենական պիտույքներ է տրամադրվել նաև Սպիտակի թվով 189 երկրորդ դասարանցու:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031