Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիում կայացավ «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան

Սեպտեմբեր 02,2017 11:49

Սեպտեմբերի 1-ին  Շուշիի ռեալական ուսումնարանի բակում կայացավ կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի Սասունցի Դավիթ օպերայի պրեմիերան` նվիրված Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի120-ամյակին:

Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է:


Aravot.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ  Արցախի երաժշտական տարեգրության մեջ նոր էջ է բացվում: «Հարո Ստեփանյանը իր գործունեությամբ նշանակալի ներդրում ունեցավ հայ երաժշտական արվեստի զարգացման մեջ: Մեծ է նրա դերը ազգային օպերայի զարգացման գործում: Նրա օպերայում ծնունդ առավ մի նոր ասերքային ոճ, որը սերում է հայ գուսանական արվեստի վերամբարձ արտասանությունից և այն ընկած է օպերայի ողջ երաժշտական արտասանության հիմքում»,- նշում է Ս. Ավթանդիլյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930