Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայի շենքերի վերնահարկերը սեյսմակայուն չեն. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 06,2017 12:18

Հայաստանի էլիտար թաղամասերից մեկի՝ Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի մեծ մասի վրա հարկեր են ավելացվում: Ինչը խիստ մտահոգել է մասնագետներին, քանի որ նրանք համոզված են, որ սա նախապես հաստատված նախագծից շեղում է:

2001 թվականին երեւանցիներին տնազուրկ անելու գնով, անտուն մնացածների լացի ու անեծքների ներքո սկսեց Երեւանի ամենակարեւոր փողոցներից մեկի շինարարությունը, որը նպատակ ուներ Հանրապետության հրապարակից դեպի Օպերայի շենքը ուղիղ ճանապարհ ու տեսարան ունենալ։ Սկզբում նախատեսված էր, որ շենքերը պետք է լինեն 6 հարկանի, որպեսզի տեսարանը գեղեցիկ լինի։ Բայց կառուցապատողների ագահությունը խափանեց ծրագրերը, ու Հյուսիսային պողոտան դարձավ բարձրահարկ ու մեռելային շինությունների նեղ արահետ։

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի առնչությամբ եղավ Հյուսիսային պողոտայում եւ լուսանկարեց բարձրահարկ շենքերը, որոնց վրա հարկեր են ավելացվել։ Ու այժմ էլ այնտեղ հարկերի ավելացման մասով շինաշխատանքներ են իրականացվում։

«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է տրվել բարձրահարկ շենքերի վրա հարկեր ավելացնելու շինթույլտվությունը։ Մենք նաեւ խնդրել էինք տեղեկացնել, թե ի՞նչ հիմնավորմամբ է տրվել շինթույլտվությունը, ո՞վ կամ ո՞ր ընկերությունն է կառուցապատողը; Եվ արդյո՞ք հաստատված նախագծից շեղում չէ տրված շինթույլտվությունը։

Պարզվեց, որ ներկա պահին Հյուսիսային պողոտայի թվով երկու շենքերի վրա են իրականացվում վերնահարկերի կառուցման աշխատանքները. Հյուսիսային պողոտա հ 10/1 շենքն է, որի կառուցապատողն է քաղաքացի Գրիգոր Գրիգորյանը, եւ հ 11 շենքն է, որի կառուցապատողն է «Գոլդեն Փելիս» հյուրանոց ընկերությունը։ Ըստ քաղաքապետարանի պարզաբանման՝ այս շինարարական աշխատանքների համար առկա են բոլոր անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը։ Բացի այս՝ քաղաքապետարանից տեղեկացրել են նաեւ, որ նախագծային աշխատանքներն իրականացվել են Հյուսիսային պողոտայի շենքերի համապատասխան հեղինակ-ճարտարապետների կողմից։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930