Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի 2017 թ. պատանեկան առաջնությունը

Սեպտեմբեր 06,2017 19:25

Սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի 2017թ. պատանեկան անհատական առաջնությունը, որին մասնակցում են 1150 շախմատիստներ Եվրոպայի 48 երկրներից:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 36 պատանի շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի 2016թ. 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը և Եվրոպայի 2016թ. 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը:

Առաջնության հանդիսավոր բացման արարողությանը ողջունի խոսքով հանդես եկան Ռումինիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սորին Յակոբանը, Ռումինիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Միհայ Կովալիուն, Եվրոպայի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թեոդորոս Ցորբացօղլուն:

Առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 15-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930