Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ապրանքանիշերը ներկայացված են «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Սեպտեմբեր 13,2017 18:10

Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող՝ սննդարտադրության ոլորտի «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են մի շարք արցախյան ապրանքանիշեր։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Տրիումֆ գրուպը» էքսպոյին մասնակցում է «Արցախ բիո» և «Arm Eco» ապրանքանիշերով, որոնց ներքո խոշոր գնորդներին ու մատակարարներին են ներկայացվել մրգային և բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, թթուներ, դոշաբ։

Ցուցահանդեսի հենց առաջին օրվանից արցախյան բարիքները ներկայացնող ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեծածախ գնորդների հետ ԵԱՏՄ անդամ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից։

«Պետության աջակցությունը մեծ արդյունք է տալիս։ Ներկայացված ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Էքսպոյից հետո կշարունակենք բանակցությունները և, հուսով եմ, պայմանավորվածությունները պայմանագրեր կդարձնենք»,- նշել է «Տրիումֆ գրուպ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը և ավելացրել, որ այնտեղ արցախյան արտադրանքի որակի զուգահեռը չկա։

Ա. Գրիգորյանի խոսքով՝ հատկապես դոշաբն արդեն գրավել է ԵԱՏՄ երկրները ներկայացնող դիստրիբյուտորների ուշադրությունը, չնայած՝ գնային տեսակետից «պրեմիում» դասում է ներկայացված։

Ի դեպ, այս տարի Հայաստանը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930