Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ին մեղադրում են՝ առանց գիտակցելու, թե վերջինս ինչ է անում». Թեւան Պողոսյանը՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 16:42

«Հուսով եմ՝ «Ելք»-ի այդ նախաձեռնությունն իսկապես կգնահատվի, եւ հանրությունը հնարավորություն կունենա քննարկելու ԵՏՄ-ի օգուտներն ու բացասական կողմերը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության՝ օրենսդրական նախաձեռնության կարգով «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնելու որոշմանը, ասաց նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Փորձում են մեղադրել «Ելք»-ին կամ մեղադրում են՝ առանց գիտակցելու, թե վերջինս ինչ է անում. «Ի՞նչ է նշանակում, թե «Ելք»-ն այս նախաձեռնությամբ փորձում է ընդդիմադիր երեւալ… այսպես թե այնպես ընդդիմադիր է, մի անգամ ավե՞լ ընդդիմադիր պետք է երեւային: «Ելք»-ն իշխանությո՞ւն է, ոչ»,-նկատեց Թեւան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության արդյունքներին, նրա խոսքով. «Ինքս որեւէ դրական փոփոխություն չեմ տեսնում առայժմ: 2013թ.-ից այս կողմ ավելի շատ պատասխանել եմ հարցերի, թե, օրինակ, ինչու հայ վարորդներն այսինչ խնդիրն ունեցան, ինչու ՀՀ ներդրումներ չեն գալիս…Եթե միայն բացասական հարցերի եմ պատասխանել, դրականն ինչպե՞ս զգամ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930