Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք 2018-ի գարուն մտնելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների». Շավարշ Քոչարյան

Սեպտեմբեր 20,2017 13:17

«Այսօր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ սահմանի բացումը եւ անցնում է Թուրքիայի՝ ժողովրդավարություն հաստատելու ճանապարհով, իսկ Թուրքիան գնում է լրիվ այլ ճանապարհով»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ամփոփմանը իր ելույթում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ընդգծեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի խոսքերը:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ Թուրքիան գնում է բռնապետական ճանապարհով. «ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից մի քանի ժամ առաջ հայտարարեց՝ թող չմտածեն, որ մենք կարող ենք պատանդ մնալ այդ արձանագրություններին: Այդ արձանագրությունները հայտարարվել են առ ոչինչ եւ մենք 2018-ի գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների»:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը գործում է ե՛ւ միջազգային իրավունքի դեմ, եւ միջնորդ պետությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեմ, 2016-ին էլ ցույց տվեց իր իրական դեմքը. «2016-իր քայլը 90-ականների ագրեսիայի կրկնությունն էր: 1994-ի եռակողմ համաձայնագիրը՝ Ադրբեջան-Արցախ-Հայաստան, դա համաձայնագիր է ռազմական գործողությունների դադարեցման եւ կրակի դադարեցման ռեժիմը հաստատելու մասին: Միշտ եղել են հրադադարի ռեժիմի խախտումներ՝ պարբերաբար, բայց այն, ինչ եղավ 2016-ի ապրիլին, դա բացահայտ ռազմական գործողությունների վերսկսում էր, Ադրբեջանը կրկին ագրեսիայի դիմեց, մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարումներ արեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930