Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործը կրկին «կիսվեց» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 14:08

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ կայանում են 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատավարությունները, այսօր նշանակված էր խմբի անդամներից 14-ի գործով նիստը: Այն հետաձգվեց, քանի որ գործը քննող՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական որոշումը կայացրեց՝ գործից մաս անջատելու մասին:

Ըստ այդմ, 14-ի մասով գործից անջատվում եւ մեկ այլ դատավորի վարույթ են տեղափոխվում ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդուարդ Գրիգորյանի մասերը: Իսկ մյուս ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիշչյանի մասով գործը շարունակելու է քննել Արտուշ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» 18-ի գործը եւս «կիսվել» էր, եւ ամբաստանյալների մի մասի՝ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի եւ Մանվել Աթոյանի գործը մնացել էր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Դատավորը որոշեց այդ եւ վերոնշյալ՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիշչյանի մասերը միացնել իրար եւ պահել իր վարույթում:

Ստացվում է, որ «Սասնա ծռերի» գործը «կիսվեց» երեք մասի, որոնցից մեկով նախագահող դատավորն Արտուշ Գաբրիելյանն է:

Փաստաբանների գնահատականները՝ առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031