Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Հոկտեմբեր 06,2017 21:21

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ Ջոնաթան Լաքոթն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Լաքոթը վստահեցրեց, որ հնարավոր ջանքերը կներդնի հայ-ֆրանսիական բացառիկ հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման նպատակով։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձան բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներոում փոխգործակցությանը, ամուր իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնմանը, միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված համագործակցությանը, կրթական և մշակութային բազմաբնույթ կապերին։ Երկուստեք կարևորվեց ֆրանսահայ համայնքի արժեքավոր դերակատարությունը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործընթացում։

Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական համագործակցության, Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալների ավելացմանն առնչվող հարցերի շուրջ։

Հանդիպման օրակարգում էին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը և Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Մտքեր փոխանակվեցին հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Ֆրանսիայի դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031