Լրահոս
Օրվա լրահոսը

«Թղթակցի աշխատանքը ակնհայտորեն խոչընդոտվել է»

Հոկտեմբեր 09,2017 20:10

Հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում հարձակում է կատարվել «Armday.am» լրատվական կայքի թղթակից Փայլակ Ֆահրադյանի վրա, խոչընդոտվել նրա օրինական մասնագիտական գործունեությունը։

Միջադեպի վերաբերյալ լրագրողի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ բուժհաստատության տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ զրուցելիս ինքն անդրադարձել է նաեւ համայնքում շրջանառվող լուրերին, թե տեղեկանքներ տրամադրելու, անվճար դեղորայքներ հատկացնելու եւ այլ ծառայությունների համար այստեղ գումար են պահանջում։ Սրան ի պատասխան Զոյա Մարտիրոսյանը և իրեն ուղեկցող քույրը՝ գյուղապետի կինը, հարձակվել են լրագրողի վրա, փորձել են խլել տեսախցիկը եւ պահանջել ջնջել կրիչի պարունակությունը։ Այնուհետև Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի օգնությամբ փակել են բժշկական կենտրոնի դուռը եւ արգելել թղթակցին դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ չի ջնջվել կրիչի պարունակությունը։ Փայլակ Ֆահրադյանին հաջողվել է սենյակից զանգահարել ոստիկանություն, որից հետո միայն դուռը բացել են, եւ լրագրողը դուրս է եկել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ընդունելով, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել, այդուհանդերձ, հարկ ենք համարում փաստել, որ վերջին 10 օրվա ընթացքում սա լրագրողների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վանաձորում հարձակման ենթարկվեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։

Հաշվի առնելով, որ «Armday.am»-ի թղթակցի աշխատանքը ակնհայտորեն խոչընդոտվել է, եւ որոշ ժամանակ նրան անազատության մեջ են պահել՝ պահանջում ենք.

-ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունից՝ անաչառ եւ արդյունավետ քննություն իրականացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

– ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել այս քրեական գործի նկատմամբ՝ նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031