Հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը ձայների մեծամասնություն չի հավաքել, գրում է rusarminfo պորտալը:
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին տեղի կունենա քվեարկության հաջորդ փուլը:
Ադրբեջանի ներկայացուցիչ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն չի հայտնվել հավանական հաղթողների եռյակում: Քվեարկության արդյունքում առավել միավորներ են հավաքել Կատարի, Ֆրանսիայի և Եգիպտոսի թեկնածուները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 13-ը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ պաշտպանելու է Բյուլբյուլօղլուի թեկնածությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































