Լրահոս
Օրվա լրահոսը

Քսենյա Սոբչակը չի հերքել, որ կմասնակցի Ռուսաստանի նախագահական ընտրություններին

Հոկտեմբեր 10,2017 18:43 Share

Ռուս հաղորդավար Քսենյա Սոբչակը չի հերքել, որ պատրաստվում է առաջադրվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Այս մասին Instagram-ի իր էջում տեղեկություն է հրապարակել Glamour ամսագրի գլխավոր խմբագիր Մաշա Ֆյոդորովան, որն էլ հենց հարցազրույց է անցկացրել Սոբչակի հետ:

Մասնավորապես, Քսենյան նշել է, որ ինքը «պոտենցիալ թեկնածու է երկրի ամենաբարձր պաշտոնի համար» և անգամ շոու-բիզնեսում իր հայտնի լինելու հանգամանքը խնդիր չի լինի:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել