Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ ենք մենք արդյոք հավատալ զեկուցողների անաչառությանը Ադրբեջանի հարցում, եթե նրանք ներգրավված են եղել «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալի մեջ. Արփինե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 10,2017 23:18

Հարգելի գործընկերներ,
Նախ թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել զեկուցող պարոն Իէն Լիդլ-Գրեյնջերին` կարևոր և մանրամասն զեկույցի և առաջարկությունների համար:
Ինչպես բոլորս գիտենք, մեր Վեհաժողովի գործունեության հիմնական սկզբունքներից է հաշվետվողականությունը: Դա նշանակում է, որ այն անձինք, ովքեր ներկայացնում են Վեհաժողովը պարտավոր են գործել իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան, և պարտավորությունների ցանկացած խախտման դեպքում պետք է պատասխանատվության հստակ մեխանիզմներ լինեն` այս մոտեցման արդյունավետ իրականացման համար:

Այնուամենայնիվ վերջին շրջանում հնչող կոռուպցիայի հայտարարությունները ցույց տվեցին, որ մեր միջոցները բավարար չեն, և մենք պետք է հետագա քայլեր ձեռնարկենք մեր հիմնական արժեքները պահպանելու համար:
Իրականում ինձ համար ցավալի է, որ մեր Վեհաժողովը հարկադրված է դիմել այս ծայրահեղ միջոցների, բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ տվյալ իրավիճակում այլընտրանք չունենք: Կանոնակարգի և Վարքգածի կանոնների փոփոխությունները պայմանավորված են օբյեկտիվ անհրաժեշտությամբ:
Ես ողջունում եմ վարքագծի կանոնների անհամապատասխանության համար սանկցիաների ընդլայնումը: Ես հավատացած եմ, որ եթե որևէ անդամ խախտում է վարքագծի կանոնները նա պետք է զրկվի խոսքի կամ քվեարկելու իրավունքից, կամ որպես զեկուցող հանդես գալու իրավունքից և այլն:

Այնուամենայնիվ ես կցանկանայի բարձրացնել հետևյալ հարցերը. Ինչպե՞ս ենք մենք վերաբերելու այն հանգամանքին, որ մեր զեկուցողներից ինչ-որ մեկը ներգրավված է կոռուպցիոն սկանդալներում և հետապնդվում է իր երկրի իրավապահ մարմինների կողմից: Օրինակ, կարող ենք մենք արդյոք հավատալ զեկուցողների անաչառությանը Ադրբեջանի հարցում, եթե նրանք ներգրավված են եղել «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալի մեջ։ Ինչպե՞ս ենք մենք վերաբերելու այն զեկույցներին, բանաձևերին, հանձնարարականներին, որոնք պատրաստվել են վերոգրյալ անձանց կողմից։
Գաղտնիք չէ, որ ցանկացած բանաձևի կամ հանձնարարականի համար քվեարկելիս մենք հաշվի ենք առնում զեկուցողի անձը կամ այն փաստը, որ վերջինս հայտնել է շահերի բախման բացակայության մասին, այսինքն՝ մենք հավատում են նրա անաչառությանը։ Եվ միայն այն փաստը, որ նա հայտարարել է շահերի բախման բացակայության մասին, բավական է, որպեսզի մենք հավատանք և հարցականի տակ չդնենք նրա ազնվությունը։ Բայց երբ զեկուցողը ընդգրկված է կոռուպցիոն սկանդալների մեջ կամ կատարում է վարքագծի կանոնների այլ խախտումներ, շատ դժվար է, նույնիսկ անհնարին, վերաբերվել այդ անձին կամ նրա առաջարկածներին լրջորեն։

Այստեղ հարց է ծագում, թե ինչպես մենք պետք է արձագանքենք այդ զեկույցներին։ Օրինակ, պարոն Ալան Դեշտեքսի պարագայում բոլորը գիտեն, որ վերջինս կապեր ունի Ադրբեջանի հետ և ներկայացրել է զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանին։ Ինչպե՞ս մենք պետք է երաշխավորված լինենք, որ իր եզրահանգումները կամ առաջարկությունները բանաձևի նախագծում ճիշտ են։ Այս պարագայում իրավիճակը դյուրին է, քանի որ մենք բացահայտել ենք շահերի բախումը մինչև բանաձևի նախագծի քվեարկությունը և կարող ենք դեմ քվեարկել։ Բայց այլ հարց է, թե մենք ինչպես պետք է վարվենք այն զեկույցների հետ, որոնք արդեն իսկ ընդունվել են Վեհաժողովի կողմից։

Ես գիտակցում եմ, որ ընդունված զեկույցները Վեհաժողովի պաշտոնական փաստաթղթերն են, բայց ինչպես արդեն նշել եմ, քվեարկելիս մենք հաշվի ենք առնում զեկուցողի անձը և այն փաստը, որ վերջինս հայտարարել է շահերի բախման բացակայության մասին. Այսպիսով իմ առաջարկությունն է ստեղծել այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտա հատուկ թեմաների դեպքում քննարկել, թե արդյոք արծարծված փաստերը և եզրակացությունները ներկայացված են եղել առանց ճնշման և շահերի բախման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031