Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային երգ ու պար` Հյուսիսային պողոտայում

Հոկտեմբեր 14,2017 21:13

Սիրո քաղաք Երևանն իր ծննդյան օրն արևային տրամադրությունն էր սփռել մայրաքաղաքում: Տոնական տենդով էր վարակված նաև Հյուսիսային պողոտան: «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շարքում պողոտայի միանգամից մի քանի հատվածներում օրվա ընթացում կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ:

Մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իր շուրջն էր համախմբել, մասնավորապես, ազգային երգ ու պարի բեմահարթակը, իսկ վարչական շրջանների երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև մշակութային կրթօջախների սաներն ու պարային համույթները ներկայացրել են ժողովրդական պարարվեստը:

Ներկաներից շատերը, հատկապես օտարազգի հյուրերը, որոնք առաջին անգամ  են դարձել միջոցառման մասնակիցը, նշել են, որ հայկական ազգային մշակույթին ծանոթանալով՝ իրենց համար բացահայտել են մի նոր Երևան՝ սիրահարվելով սիրո քաղաքին:

Պարահրապարակի ազգային տրամադրությունը շարունակել են երաժշտական հայտնի խմբերը՝ ժողովրդական մոտիվներով ներկայացված երգերով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031