Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ գյուղի առեւտրականը Սամվել Ալեքսանյանին առաջարկել է Խաչիկում նոր բիզնես դնել. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 22:44

Սահմանամերձ Խաչիկ գյուղի գործարար, առեւտրային բիզնեսով զբաղվող Երվանդ Հարությունյանը ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին բիզնես առաջարկ է արել:

Երվանդ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ալեքսանյանին հուշել է, թե Խաչիկ գյուղում ինչ բիզնես կարող է դնել. «Այստեղ կտավատի բույսը շատ կա, կտավատից ձեթ են ստանում, իսկ ցողունից կարելի է թել ստանալ՝ վուշի թելը: Ամբողջ համայնքը կաշխատի, ժողովուրդը կաշխատի՝ կրկնակի օգուտ կստանա: Կամ մեր գյուղում կավ կա՝ բժշկական կավն է, ամենաուժեղ կավը: Դրա սերտիֆիկատը՝ թույլտվությունը մենք ունենք: Դրանից հին ժամանակներում մեր պապերը, տատերը օճառ են օգտագործել՝ ստամոքսի, աղիների համար, շատ բուժիչ հատկություն ունի»:

Երվանդ Հարությունյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանի պատասխանը հուսադրող է եղել. «Ասեց՝ կմտածեմ, տեսնեմ ձեռք կտա՝ կարելի է»:

Դա եղել է ամռանը եւ խաչիկցին հույս ունի՝ մի քիչ որ խնդրեն Սամվել Ալեքսանյանին՝ նա կանի:

Հարցին, թե բացի Ալեքսանյանից, էլ ո՞ւմ հետ եք հույսեր կապում առհասարակ՝ նա պատասխանեց. «Եթե կառավարությունը մի քիչ մտածի՝ երկիրը կծաղկի: Մենք այդքան խելացի, գիտակից մարդիկ ենք ունեցել, ո՞նց են հելել, գնացել արտասահման: Աշխարհի առաջին չիպ արտադրողը Պոլիտեխնիկն ավարտած տղա է եղել, ես ճանաչում եմ, աշխարհի 60 տոկոսին ինքն է չիպ մատակարարում: Էդ մարդը խի՞ չի գալիս Հայաստանում բիզնես դնի: Կամ յամեռ արտադրողը, համակարգչային տոմոգրաֆիա արտադրողը էլի հայ է, խի՞ չեն գալիս ստեղ բիզնես դնեն: Հույս չեն կապում, որովհետեւ եթե մեկը մի գործ անում է, խոչընդոտներ են լինում, դա է պատճառը»:

Հարցին՝ բա դուք ո՞նց եք հույս կապել ու Խաչիկ գյուղում բերել բիզնես եք դրել՝ նա պատասխանեց. «Ընկերությանս շնորհիվ, իմ մաքուր աշխատելու շնորհիվ, չեմ սիրել խաբել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031