Լրահոս
Օրվա լրահոսը

Առերեւույթ բռնաբարությունից հետո ռուս կնոջը ուշ ժամի թողել է անձրեւի տակ, ճանապարհին

Հոկտեմբեր 31,2017 13:06

Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի սրահում իրեն բռնաբարել է: Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 35-ամյա տաքսիստը բռնաբարության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալ է, դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը:

Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Բռնաբարության գործով քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:

Ռուս կինը դեռեւս գտնվում է Հայաստանում: Բռնաբարության կապակցությամբ իրավապահներին հղած բողոքը ետ վերցնելու համար նա նախկինում Ճոճկանի բնակիչ տաքսիստի հորից շորթումի գործով կասկածյալ էր, այժմ նրա այդ կարգավիճակը վերացվել է:

Տաքսիստը ռուս կնոջը Բագրատաշենի սահմանային անցակետից Երեւան պետք է տեղափոխեր, սակայն Նոյեմբերյանի ոլորաններում կատարած գործողությունից հետո, նրան երեկոյան թողել է ճանապարհին, անձրեւի տակ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031