Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն ընդունել է Էրդողանին

Հոկտեմբեր 31,2017 15:20

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի իր գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանին: Ողջույնի պաշտոնական արարողությանը հաջորդել է առանձնազրույց: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ բարեկամական և եղբայրական հարաբերությունների ընթացքից: Նախագահներն ընդգծել են Ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նստաշրջանի կարևորությունը երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից:

Նաև կարևորվել է երեկ բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը:

Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031