Լրահոս
Օրվա լրահոսը

Երկար սպասված հաղթանակ, սակայն կիսադատարկ տրիբունաների պայմաններում

Նոյեմբեր 09,2017 20:55

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ եւ հաղթեց խոշոր՝ 4:1 հաշվով:

Հանդիպման 41-րդ րոպեին տուգանային  հրապարակում կանոնները խախտելու համար մրցավարը 11 մետրանոց նշանակեց Բելառուսի դարպասին: Հենրիխ Մխիթարյանի հարվածը հյուրերի դարպասապահը երկու անգամ հետ մղեց, սակայն վրա հասած Արաս Օզբիլիսը գլխի հարվածով բացեց հաշիվը: Այդուհանդերձ, Մխիթարյանը մինչեւ ընդմիջում խփեց իր գոլը՝ 2:0:

55-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը եռապատկեց տարբերությունը, սակայն մի քանի րոպե անց բելառուսցիները 11 մետրանոցով կրճատեցին հաշվի տարբերությունը:

Հանդիպման զարդը դարձավ  մեր հավաքականի նորեկ, փյունիկցի Էրիկ Վարդանյանի գեղեցիկ գոլը, որը վերջակետ դրեց հանդիպմանը:

Ամեն բան լավ էր, բացի նրանից, որ խաղն անցավ կիսադատարկ տրիբունաների պայմաններում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930