Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները չկաշկանդվեցին, ՄԻԱՎ-ի դեմ ստուգվեցին

Նոյեմբեր 17,2017 18:35

«Հայաստանը միացել է Հետազոտության Եվրոպական շաբաթին եւ դա մարդկանց հնարավորություն է տալիս անվճար անանուն եւ արագ հետազոտվել ՄԻԱՎ-ի Հեպատիտ B-ի Հեպատիտ C-ի  նկատմամբ, հետազոտության շաբաթը այս օրերին անցկացվում է ողջ աշխարհում,այն տեւելու է մեկ ամբողջ շաբաթ եւ մենք լինելու ենք Հայաստանի տարբեր քաղաքներում, կատարելու ենք անվճար ստուգումներ, ինչպես նաեւ խորհրդատվություն»,-ասաց` «Դրական ցանց հայկական կազմակերպության» նախագահ Անահիտ Հարությունյանը:

Այսօր Հյուսիսային պողոտայում մի շարք քաղաքացիներ արագ, անանուն ու անվճար թեսթավորում անցան ՄԻԱՎ-ի Հեպատիտ B-ի Հեպատիտ C-ի  նկատմամբ: Մասնագետները բացատրեցին, թե որ դեպքերում է վիրուսը փոխանցվում:

Նաեւ ասացին, որ հնարավոր է ՄԻԱՎ-ի տարածումը կանխել, եթե բուժման համընդհանուր հասանելիության ապահովվի, վաղ հայտնաբերվի եւ դեղերը ընդունման պարտաճանաչ ընդունեն:
ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի մեկնարկեց նոյեմբերի 17-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 24-ը:

Կազմակերպիչների խոսքով, ՄԻԱՎ-ը, Հեպատիտ  B-ն եւ C –ն սոցիալական նշանակություն ունեցող հիվանդություններ են եւ շատ կարեւոր է, որ մարդիկ ժամանակին հետազոտվեն եւ ժամանակին բուժում սկսեն: Ըստ նրանց, ուրախալի է հատկապես այն փաստը, որ երիտասարդությունը եւս գալիս է եւ ստուգվում, չկա ավելորդ կաշկանդվածություն, տարիքային սահմանափակման մասին էլ հավելեց, որ ստուգվել կարող են 18-60 տարիքային խմբի քաղաքացիները:

ՄԻԱՎ/Հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթի շրջանակներում կհետազոտվեն նաեւ Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչները: Վաղը` նոյեմբերի 18-ին լինելու են Վանաձորում, 19-ին` Արմավիրում, 20-ին` Մարտունիում,  21-ին` Գավառում,  22-ին` Սեւանում,   23-ին` Գյումրիում, 24-ին կրկին Երեւանում` Գարեգին Նժդեհ հրապարակում, եւ դեկտեմբերի 1-ն նորից Հյուսիսային պողոտայում:

Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930