Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական ճաշարան՝ նաև Նորք-Մարաշում

Դեկտեմբեր 12,2017 18:15 Share

Երևանի քաղաքապետարանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ Նորք-Մարաշ վարչական շրջանում բացվել է մայրաքաղաքում 19-րդ բարեգործական ճաշարանը: Այն իր տեսակով արտագնա խոհանոց է՝ 50 շահառուների համար, որոնք ամեն օր տաք սնունդ ստանալու հնարավորություն կունենան:

Արտագնա խոհանոցի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Գերմանական կարմիր խաչի հայաստանյան մասնաճյուղի պատասխանատու Արտակ Վերդյանը: Սոցիալական ապահովության վարչության պետն իր խոսքում նշել է, որ նման ճաշարան 2018 թվականին նախատեսվում է բացել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Այդպիսով, Երևանի բոլոր վարչական շրջանները կունենան սոցիալական սպասարկման նմանատիպ հաստատություններ:

Նորք-Մարաշ վարչական շրջանի ծրագրում ընդգրկված շահառուներն իրենց հերթին գոհունակության ու երախտիքի խոսքեր են հղել կենսական կարևորագույն նշանակություն ունեցող այս նախաձեռնության իրականացնողներին:

Նշենք նաև, որ մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններ են գործում Երևանի քաղաքապետարանի, «Առաքելություն Հայաստան», «Գերմանական կարմիր խաչ», «Օրրան», «Պայծառ և Արշավիր Աբրահամյաններ» հասարակական, բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող հայորդաց տների հետ համագործակցությամբ:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031