ՀՀ ԱԱԾ-ն վտանգ է տեսնում Ալեքսանդր Վարպետյանի գործունեության մեջ
Ֆրանսահայ հասարակական գործիչ Ալեքսանդր Վարպետյանի՝ Հայաստան մուտքի արգելքը պաշտոնական հիմնավորմամբ, Ֆաշիզմի, ռասիզմի ու նմանատիպ տարբեր հայտարարություններ անելու պատճառով է:
Ալեքսանդր Վարպետյանի համար հանելուկ է մնացել հայրենիքի դռներն իր առջեւ փակելու պատճառները, որովհետեւ, ինչպես պնդում է նրա ներկայացուցիչ՝փաստաբան Անի Չատինյանը, չկա նրա՝ Հայաստան մուտք գործելու արգելքի որոշում, կա միայն մերժում՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ նրա գործունեությունը վտանգավոր է երկրի անվտանգության համար հիմնավորմամբ:
«Մենք Հայաստանով չէինք զբաղվում, մեր խնդիրն էր սփյուռքի ազգապահպանական խնդիրները, ստեղծել էինք «Հարատեւման ուխտ» խմբագրությունը, խմբագրում էինք շաբաթաթերթ, սփյուռքի մտավորականներով կապի մեջ էինք ու գործակցում էինք»,- իր գործունեությունն այսօր տեսակամրջի միջոցով ներկայացրեց հասարակական գործիչը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ